Սմարթ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊԸ-ն գրանցվել է ՀՀ ԿԲ կողմից 24 դեկտեմբերի 2018 թվականին
Ընկերությունը ստեղծվել է հիմնադիրների կողմից` ֆիզիկական անձ հաճախորդներին և ՀՀ տնտեսության մեջ ներդրումներ կատարող և ազգաբնակչության զբաղվածությունն ու կայուն եկամտի աճը խթանող ճյուղերի ձեռնարկություններին վարկավորելու նպատակով:
Ընկերության միակ հիմնադիրն ու մասնակիցը հանդիսանում է «Հայասա Ինվեսթմենթս» ՍՊ ընկերությունը, ի դեմս «Ապրիկո» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի, որը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 26.10.2018 թվականին և տրվել է թիվ 20 գրանցման համարը։
Ընկերության միակ մասնակցի շահերը ներկայացնում և իրավունքները իրականացնում է «Ապրիկո» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարիչ՝ «Հայասա Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Վարկային կազմակերպությունների մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև իրականացնում է սույն կանոնադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և կանոնադրությամբ սահմանված մասնակիցների իրավասությունները։
Ընկերության առաքելությունն է՝
- հաճախորդներին մատուցել բարձր որակի և մատչելի ծառայություններ,
- լինել վստահելի գործընկեր և նպաստել հաճախորդների բարեկեցության և եկամուտների աճին պատասխանատու վարկավորում միջոցով,
- լինել առաջատար ունիվերսալ վարկային կազմակերպություն ի նպաստ հաճախորդների, աշխատակիցների և բաժնետերերի:
Ընկերության նպատակներն են՝
- ձևավորել մրցունակ, արդիական ծառայությունների և գործիքների շարք, նկատի ունենալով, որ հաճախորդները դարձել են ավելի պահանջկոտ և տեղեկացված, իսկ ֆինանսական ծառայությունների շուկան ավելի մրցակցային,
- վարկառուների շրջանակի ընդլայնումը նորարական և ֆինտեխ լուծումների ներդրման միջոցով,
- ձեռք բերել և պահպանել ֆինանսական շուկաների առանձին սեգմենտներում առաջատար դիրքեր,
- ձևավորել աշխատակից համախոհների միասնական թիմ, տոգորված մասնագիտական անընդհատ կատարելագործման, ինքնակարգապահության, ազնվության և ընկերության արժեքներին նվիրվածության սկզբունքներով,
- շահութաբեր և թափանցիկ տնտեսական գործունեության ճանապարհով մեծացնել բաժնետերերի կողմից կատարված ներդրումների արժեքը:
Ընկերության կառուցվածքը՝
Կառուցվածք․pdf
|