Կարիերա

“Սմարթ Կրեդիտ” ՈՒՎԿ ՍՊԸ-ն փնտրում է մոտիվացված և հմուտ մասնագետի Բիզնես վերլուծաբանի հաստիքը համալրելու համար, ով պատասխանատու կլինի ստորև թվարկված պարտականությունների իրականացման համար․ 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • ՓՄՁ հաճախորդների ներգրավում,  
  • ՓՄՁ վարկային պրոդուկտների վաճառքների իրականացում, 
  • Գործող հաճախորդների, հաճախորդների ծառայությունների պահանջների ուսումնասիրություն, սպասարկում և բիզնես-խորհրդատվության իրականացում, 
  • Բիզնեսի գործունեության վայրի այցելություն,  
  • Ընկերության ներքին քաղաքականությանը համապատասխան ֆինանսական վերլուծության իրականացում, վերլուծության հիման վրա բիզնեսի ընդհանուր գնահատականի ներկայացում, վարկային ռիսկերի գնահատում և գրավի գնահատում, 
  • Ֆինանսական վերլուծության արդյունքների հիման վրա ֆինանսական հաշվետվությունների կազմում և եզրակացության տրամադրում, 
  • Տրամադրված վարկերի մոնիտորինգի իրականացում,  
  • Տրամադրված վարկերի պատշաճ սպասարկման վերահսկողության իրականացում։ 

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ 

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, 
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,  
  • ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքային փորձ, 
  • Ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն, 
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ, 
  • Խաչաձև վաճառքի հմտություններ, 
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, 
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն, 
  • Պատասխանատվության բարձր զգացում, 
  • Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն, 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները [email protected] հասցեին։ Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության "թեմա" (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Բիզնես վերլուծաբան) 

Վարկային հաշվիչ
֏
%
ամիս
Այս հաշվիչի արդյունքները մոտավոր են և ունեն տեղեկատվական բնույթ, իրական վարկի վճարումներն այլ մեծության են լինելու։ Ավելի ստույգ տեղեկատվության համար դիմեք ընկերության աշխատակցին:
Ամսական վճար
0
֏