Ֆինանսական համակարգի հաշտարար

Ֆինանսական Համակարգի ՀաշտարարՖինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը բանիմաց և պրոֆեսիոնալ մասնագետներից բաղկացած կառույց է, որը կոչված է լուծելու հաճախորդների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը` անվճար հիմունքներով և սեղմ ժամկետներում:
Գրասենյակը գործում է 2009թ.-ի հունվարի 24-ից, ստեղծվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը:
Գրասենյակն անկախ կառույց է, ունի առանձին կառավարման և ֆինանսավորման համակարգ: Հաշտարարը նշանակվում է Գրասենյակի Հոգաբարձուների խորհրդի կողմից և հաշվետու է վերջինիս: Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց հերթին նշանակվում են մեկը` Հայաստանի Հանրապետության կառավարության, մեկը` Կենտրոնական բանկի խորհրդի, չորսը` կազմակերպությունների միությունների և մեկը` սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից:
Գրասենյակի գործունեությունը ֆինանսավորվում է Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, գրավատներ և այլն) կողմից` օրենքով սահմանված պարտադիր պարբերաբար վճարների միջոցով. վճարների չափը յուրաքանչյուր տեսակի կազմակերպության համար սահմանվում է օրենքով:
Հաշտարարի գործունեության նպատակներն են ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, սպառողների պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը:

Հասցե` ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացի փողոց 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` (+374 60) 70-11-11
Ֆաքս` (+374 10) 58-24-21

Աշխատանքային ժամերը՝ 09:00 - 18:00,
Ընդմիջման ժամն է` 13:00 - 14:00: 
Պահանջներն ընդունող խումբն աշխատում է նաև ընդմիջման ժամերին՝ 13:00-14:00:

Կայք՝  www.fsm.am

Էլ. փոստ` [email protected]

ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարը Փիրուզ Սարգսյանն է: 

 

Էջը թարմացվել է 23.08.2024թ.

Վարկային հաշվիչ
֏
%
ամիս
Այս հաշվիչի արդյունքները մոտավոր են և ունեն տեղեկատվական բնույթ, իրական վարկի վճարումներն այլ մեծության են լինելու։ Ավելի ստույգ տեղեկատվության համար դիմեք ընկերության աշխատակցին:
Ամսական վճար
0
֏