Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի Հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ «Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը իրականացնում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված վարկերի գծով 16.08.2019թ․֊ից հետո վաղաժամկետ (ոչ հերթական) մարում իրականացրած վարկառուների՝  Ընկերության կողմից գանձված միանվագ միջնորդավճարներիև կանխիկացման վճարների համամասնորեն նվազեցումներ, որի համար Ընկերության կողմից ըստ համապատասխան ցանկերի կատարվում են պարբերական զանգեր՝ վերադարձման ենթակա գումարների առկայության, չափի և ստացման եղանակների մասին պատշաճ ծանուցման նպատակով։

Գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք մոտենալ Ընկերության տարածք՝ ք․ Երևան, Հրաչյա Քոչար 27 շենք թիվ 55 ոչ բնակելի տարածք, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 060 52 22 25 հեռախոսահամարով:

01 սեպտեմբերի 2021թ․

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ,

❗ Ռազմական դրությունով պայմանավորված, Սմարթ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊԸ-ի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում,

❗❗ տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։

#ՀաղթելուԵնք

30 սեպտեմբերի 2020թ․

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ ընկերությունը, հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, և նպատակ ունենալով թեթևացնել իր հաճախորդների ֆինանսական բեռը, տեղեկացնում է, որ 16/03/20թ․-ից մինչև 16/05/20թ-ը սահմանում է վճարումների ազատ գրաֆիկ, միաժամանակ տեղեկացնելով, որ հաճախորդներն այդ ընթացքում վճարումները վարկային ժամանակացույցից տարբերվող գրաֆիկով վճարելու դեպքում չեն համարվի ժամկետանց, չի վատանա նրանց վարկային պատմությունը, չեն հաշվեգրվի լրացուցիչ տույժեր։ Նշված ժամանակահատվածի ավարտից հետո, այս ամիսների կուտակված մայր գումարներն ու տոկոսները կվերաբաշխվեն և կներառվեն հաջորդ ամիսների վճարումների մեջ։ Ընկերությունը միաժամանակ տեղեկացնում է, որ այն հաճախորդները, ովքեր մինչև 16/03/20թ-ը ունեցել են ժամկետանց, չմարված պարտավորություններ, կարող են գրավոր դիմում ներկայացնել ընկերության գրասենյակում, ներկայացնելով ֆինանսական վիճակը բնութագրող, ընկերության համար ընդունելի ինֆորմացիա, տույժերի դադարեցման նպատակով։

17 մարտի 2020թ․

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ ընկերությունը, պայմանավորված վերջին շրջանում համաճարակային հիվանդությունների տարածմամբ, և ցուցաբերելով բարձր պատասխանատվություն իր հաճախորդների հանդեպ, ովքեր ունեն խնդիրներ կապված իրենց վարկային պարտավորությունները պայմանագրերին համապատասխան կատարելու հետ, սկսած մարտի 16-ից կցուցաբերի վարկերի մայր գումարների վճարումների ժամկետների վերանայման անհատական մոտեցում` համապատասխանեցնելով դրանք վերջիններիս առկա և կանխատեսվող դրամական հոսքերին։

Այն հաճախորդները, որոնք ցանկանում են դիմել մայր գումարների վճարումների ժամկետների վերանայման համար, կարող են այցելել «Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության գրասենյակ և լրացնել դիմում։

16 մարտի 2020թ․

Վարկային հաշվիչ
֏
%
ամիս
Այս հաշվիչի արդյունքները մոտավոր են և ունեն տեղեկատվական բնույթ, իրական վարկի վճարումներն այլ մեծության են լինելու։ Ավելի ստույգ տեղեկատվության համար դիմեք ընկերության աշխատակցին:
Ամսական վճար
0
֏