Բաժնետերեր և ներդրողներ

«Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ Ընկերության մասնակիցներ են հանդիսանում «Կրեդո Յունիոն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Հայասա Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: 
«Կրեդո Յունիոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանում է Ընկերության բաժնեմասերի 80 տոկոսը` 1600 բաժնեմաս, 
«Հայասա Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 20 տոկոսը` 400 բաժնեմաս: 

Հայտարարություն տեղեկությունների տրամադրման վերաբերյալ


«Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ յուրաքանչյուր մասնակից համաձայն Բանկերի և բանկային գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու ընկերության վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մաuնակից իրավունք ունի ստանալու Բանկերի և բանկային գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները: Օրենքը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

Տարեկան ժողովի անցկացման ամսաթիվը և կարգը, ինչպես նաև ժողովի անցկացման մասին ծանուցման կարգը, բաժնետերերին տրամադրվող նյութերի ցանկը, սահմանում է Խորհուրդը՝ օրենքի և վարկային կազմակերպության կանոնադրության պահանջներին համապատասխան:

Վարկային կազմակերպությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով: Տարեկան ընդհանուր ժողովը հրավիրվում է տարեկան առնվազն մեկ անգամ, օրենքով սահմանված կարգով:

Վերը նշված տեղեկությունները Ընկերությունը տրամադրում է ԱՆՎՃԱՐ` մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում (փոստային եղանակով տրամադրելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում): Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` Ընկերության գրասենյակում, էլեկտրոնային հասցեով` [email protected], կամ փոստով` ք. Երևան, Հրաչյա Քոչար 27, թիվ 55 ոչ բնակելի տարածք հասցեով:

 

 

Էջը թարմացվել է 15.02.2024թ.

Վարկային հաշվիչ
֏
%
ամիս
Այս հաշվիչի արդյունքները մոտավոր են և ունեն տեղեկատվական բնույթ, իրական վարկի վճարումներն այլ մեծության են լինելու։ Ավելի ստույգ տեղեկատվության համար դիմեք ընկերության աշխատակցին:
Ամսական վճար
0
֏