Հաճախորդի իրավունքները

Հաճախորդների իրավունքները

Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորվում է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքները կանոնակարգ 8/04»։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը հնարավորություն ունի ներկայացնելու ֆինանսական կազմակերպության և իր միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին: 
«Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ ընկերությունը կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք https://smartcredit.am/hy/mediator

Հարգելի՛ Հաճախորդ,

Ձեր պահանջով «Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ ընկերությունը կտրամադրի «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 43-րդ հոդվածներով, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14,1 հոդվածով սահմանված, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր չհամարվող և/կամ բանկային ու առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի պատճենները:

Նշված օրենքը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ www.arlis.am

Տեղեկությունները Ձեզ կտրամադրվեն Ձեր գրավոր պահանջը ստանալուց հետո 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում:

Յուրաքանչյուր տպագիր էջի առձեռն տրամադրման համար «Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ ընկերությունը կարող է պահանջել 25 ՀՀ դրամ, իսկ էլեկտրոնային առաքումը անվճար է:

Ձեզ հուզող ցանկացած հարցերի, բողոք-պահանջի, ինչպես նաև առաջարկությունների դեպքում կարող եք դիմել հետևյալ հասցեով, հեռախոսահամարներով և էլ-փոստի հասցեով.

«Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության Գլխավոր գրասենյակ

ՀՀ, 0012, ք. Երևան, Հրաչյա Քոչար 27, թիվ 55 ոչ բնակելի տարածք

Հեռախոս` +374 60 522225

էլ-փոստ՝ [email protected]

 

Կազմակերպության բողոք-պահանջների ներքին քննության կանոնակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

Կանոնակարգ

 

Ինչ անել,եթե բողոք ունեք

 Ձևաթուղթ

Էջը թարմացվել է 23.08.2024թ. 

Վարկային հաշվիչ
֏
%
ամիս
Այս հաշվիչի արդյունքները մոտավոր են և ունեն տեղեկատվական բնույթ, իրական վարկի վճարումներն այլ մեծության են լինելու։ Ավելի ստույգ տեղեկատվության համար դիմեք ընկերության աշխատակցին:
Ամսական վճար
0
֏